«Ռենի» կիսապաշտպան Լովրո Մայերը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Վոլֆսբուրգը» և Լևերկուզենի «Բայերը» հետաքրքրված են «Ռենի» կիսապաշտպան Լովրո Մայերի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գերմանական երկու ակումբներն էլ արդեն բանակցություններ են վարել 25-ամյա խորվաթի տրանսֆերի շուրջ։

Մայերը «Ռենում» է 2021 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: