Իսպանիայում կայացան Լա Լիգայի եզրափակիչ՝ 38-րդ տուրի հանդիպումները, որոնցից մեկում «Օսասունան» 2։1 հաշվով հաղթեց «Ժիրոնային»։
Այսպիսով՝ «Օսասունան» պահպանեց 7-րդ տեղը մրցաշարային աղյուսակում՝ դրանով իսկ երաշխավորելով մասնակցությունը Կոնֆերենցիաների Լիգայում:
Վերջին անգամ թիմը եվրոպական մրցաշարերում հանդես էր եկել 2005/06 մրցաշրջանում, երբ առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը և նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: