Կառլո Անչելոտտի. «Ես կարող եմ խոսել իմ ապագայի մասին, բայց ոչ թիմի»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերով։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Մադրիդի «Ռեալը» դիտարկում է ֆուտբոլիստ ձեռք բերելու հնարավորությունը, սակայն նշվում է, որ 29-ամյա անգլիացուն ձեռք բերելը հեշտ չի լինի, սակայն տրանսֆերը միանգամայն իրական է։

«Դուք մտածում եք, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում: Ես կարող եմ խոսել իմ ապագայի մասին, բայց ոչ թիմի:

Քեյնը հիանալի ֆուտբոլիստ է, բայց մենք պետք է հարգենք նրա բերկաիս թիմին և՛ անձամբ ֆուտբոլիստին»,- ասել է մարզիչը: