«Օսասունան» 17 տարի անց վերադարձավ Եվրագավաթներ

Իսպանիայում կայացան Լա Լիգայի եզրափակիչ՝ 38-րդ տուրի հանդիպումները, որոնցից մեկում «Օսասունան» 2։1 հաշվով հաղթեց «Ժիրոնային»։

Այսպիսով՝ «Օսասունան» պահպանեց 7-րդ տեղը մրցաշարային աղյուսակում՝ դրանով իսկ երաշխավորելով մասնակցությունը Կոնֆերենցիաների Լիգայում:

Վերջին անգամ թիմը եվրոպական մրցաշարերում հանդես էր եկել 2005/06 մրցաշրջանում, երբ առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը և նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: