Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի առաջնության 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում, գրում է ՌՊԼ-ի մամուլի ծառայությունը:

Խորհրդանշական հավաքականը ունի հետևյալ տեսքը

Դարպասապահ. Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ):

Պաշտպաններ. Մաքսիմ Օսիպենկո («Ռոստով»), Մոյզես (ԲԿՄԱ), Գեորգի Ջիկիա («Սպարտակ») Դուգլաս Սանթոս («Զենիթ»):

Կիսապաշտպաններ. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար») Վենդել («Զենիթ»), Ռուսլան Լիտվինով («Սպարտակ»):

Հարձակվողներ. Ֆյոդր Չալով (ԲԿՄԱ), Մալկոմ («Զենիթ»), Քուինսի Պրոմես («Սպարտակ»):