«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կարող է կարիերան շարունակել Պորտուգալիայում։
Ինչպես հայտնում է լրագրող Պեդրո Սեպուլվեդան՝ «Բենֆիկան» բանակցություններ է սկսել փորձառու իսպանացի պաշտպանի հետ։
Նշենք, որ օրեր առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։