Ժորդի Ալբան կարող է կարիերան շարունակել Պորտուգալիայում

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կարող է կարիերան շարունակել Պորտուգալիայում։

Ինչպես հայտնում է լրագրող Պեդրո Սեպուլվեդան՝  «Բենֆիկան» բանակցություններ է սկսել փորձառու իսպանացի պաշտպանի հետ։

Նշենք, որ օրեր առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։