Նիլս Նկունկուն լիարժեք պայմանագիր է կնքել ֆրանսիական ակումբի հետ

«Էվերթոնի» պաշտպան Նիլս Նկունկուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Սենտ Էտյենից», լիարժեք պայմանագիր է կնքել ֆրանսիական ակումբի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

22-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Նախորդ մրցաշրջանում Նկունկուն «Սենտ Էտյենի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։