Ռոմելու Լուկակուի ապագան շարունակում է մնալ անորոշ

«Ռոման» ցանկանում է պայմանագիր կնքել «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ, հայտնում է 90min-ը։

Նշվում է, որ «Ինտերը» չի ցանկանում Լուկակուին պահել իր շարքերում, բայց միևնույն ժամանակ ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել ելույթները Իտալիայում։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»։

2022/2023 մրցաշրջանում Լուկակուն անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։