«Վիլյառեալի» պաշտպան Ռաուլ Ալբիոլը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։
Համաձայնագիրը նախատեսված է մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հունիսը։
Ալբիոլը «Վիլյառեալում» է 2019 թվականից և 2020/21 մրցաշրջանում թիմի հետ հաղթել է Եվրոպա լիգան, ինչպես նաև 2022 թվականին թիմի հետ հասել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։