«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։
90min-ը պնդում է, որ կատալոնական ակումբը վստահ է 32-ամյա գերմանացի կիսապաշտպանի հետ հնարավոր գործարքի կնքման մեջ:
Գյունդողանի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է այս ամառ, և «Բարսելոնան» նախատեսում է անվճար պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ:
Այս մրցաշրջանում Գյունդողանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: