Թոմաս Մյուլերի ապագան մշուշոտ է

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը հաջորդ մրցաշրջանում կարող է հանդես գալ այլ ակումբում:

Ավելի վաղ լրագրող Քրիստիան Ֆալկը հայտնել էր, որ գերմանացին մտածում է մյունխենյան ակումբից հեռանալու մասին։

Աղբյուրը հավելում է, որ ֆուտբոլիստն արդեն առաջարկներ ունի MLS-ի և Սաուդյան Արաբիայի ակումբներից։

Մյուլլերի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։