«Վիլյառեալի» պաշտպան Ռաուլ Ալբիոլը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ

«Վիլյառեալի» պաշտպան Ռաուլ Ալբիոլը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։

Համաձայնագիրը նախատեսված է մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հունիսը։

Ալբիոլը «Վիլյառեալում» է 2019 թվականից և 2020/21 մրցաշրջանում թիմի հետ հաղթել է Եվրոպա լիգան, ինչպես նաև 2022 թվականին թիմի հետ հասել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։