Անգլիական «Քրիսթալ Փելասի» ֆրանսիացի կիսապաշտպան Միշել Օլիսեն կարող է տեղափոխվել ՊՍԺ գրում է Daily Mail-ը:
Ֆրանսիական գրանդը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:
Ֆրանսիական գերակումբը Օլիսենի միջոցով ցանկանում է փոխարինել թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ ով ամենայն հավանականությամբ կհեռանա թիմից:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անգլիական ակումբի կազմում մասնակցել է 37 խաղի, խփել 2 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում: