«Մոնակոյի» պաշտպան Վանդերսոնը այս ամառ կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է իսպանական Sport պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը կարող է տեղի ունենալ, եթե կատալոնական ակումբը Դեկոյին նշանակի իր նոր մարզական տնօրենի պաշտոնում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վանդերսոնի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Բրազիլացի ֆուտբոլիստը «Մոնակոյում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։
Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: