Անտոնիո Կասանոն կանխատեսել է Չեմպիոնների Lիգայի եզրափակչի մասնակիցներին

Իտալացի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն կանխատեսել է Չեմպիոնների Lիգայի եզրափակչի մասնակիցներին.

Այս շաբաթ տեղի կունենան առաջին կիսաեզրափակիչները, երեքշաբթի երեկոյան Մադրիդի «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ։

«Ես խաղադրույք եմ կատարել, որ «Մանչեսթեր Սիթին» կհաղթի Չեմպիոնների Լիգայում, ուստի այստեղ ես խաղադրույք եմ կատարում «Մանչեսթեր Սիթիի» վրա:

Առաջին խաղում 1:1, երկրորդում, կարծում եմ, կլինի 2:0՝ հօգուտ «Սիթիի»: «Ինտերը» նույնպես կհաղթի  «Միլանին». նրանք ավելի լավ մարզավիճակում են«,- ասել է Կասանոն։