ՊՍԺ-ն գտել է Լիոնել Մեսսիի հավանական փոխարինողին

Անգլիական «Քրիսթալ Փելասի» ֆրանսիացի կիսապաշտպան Միշել Օլիսեն կարող է տեղափոխվել ՊՍԺ գրում է Daily Mail-ը:

Ֆրանսիական գրանդը ցանկանում է  ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:

Ֆրանսիական գերակումբը Օլիսենի միջոցով ցանկանում է փոխարինել թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ ով ամենայն հավանականությամբ կհեռանա թիմից:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անգլիական ակումբի կազմում մասնակցել է 37 խաղի, խփել 2 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում: