Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կարող է տեղափոխվել Բունդեսլիգա:
The Sun-ի հավաստմամբ, Լևերկուզենի «Բայերը» լրջորեն հետաքրքրված է շվեյցարացի ֆուտբոլիստի ծառայություններով:
Լոնդոնյան ակումբի ղեկավարները պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից առաջիկա ամռանը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Գրանիտ Ջական «Արսենալի» կազմում 44 խաղում խփել է 7 գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում: