Գրանիտ Ջական կարող է  տեղափոխվել Բունդեսլիգա

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կարող է  տեղափոխվել Բունդեսլիգա:

The Sun-ի հավաստմամբ, Լևերկուզենի «Բայերը» լրջորեն հետաքրքրված է շվեյցարացի ֆուտբոլիստի ծառայություններով:

Լոնդոնյան ակումբի ղեկավարները պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից առաջիկա ամռանը:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Գրանիտ Ջական «Արսենալի» կազմում 44 խաղում խփել է 7 գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում: