Ռիշարլիսոնը կարող է միանալ իտալական գերակումբին

«Ինտերը» աշխատում է հարձակման գիծն ուժեղացնելու ուղղությամբ, քանի որ Ռոմելու Լուկակուն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Չելսի» մրցաշրջանի ավարտից հետո:

Ըստ Fichajes-ի, «Ներաձուրիները» հետաքրքրված են «Թոթենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնի ծառայություններով:

Նախկինում խոսվում էր, որ Ռիշարլիսոնը կարող է միանալ Մադրիդի «Ռեալին»:

Բրազիլացու տրանսֆերային արժեքը, հեղինակավոր transfermarkt պորտալի փորձագետները գնահատում են 55 միլիոն եվրո։

Ռիշարլիսոնը «Թոթենհեմում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Այդ ժամանակից ի վեր բրազիլացին անցկացրել է 32 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է երեք գոլ և կատարել չորս գոլային փոխանցում: