«Լիվերպուլը» նոր տրանսֆերային նպատակ ունի

«Վալենսիայի» 20-ամյա կիսապաշտպան Յունուս Մուսան,  կարող է կարիերան շարունակել Անգլիական Պրեմիեր Լիգայում։

Ինչպես հայտնի է դարձել Todofichajes-ի լրագրողներին, ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Լիվերպուլը»:

Մերսիսայդցիները երկար ժամանակ հետևում են այս ֆուտբոլիստի ելույթներին։

Ֆուտբոլիստը  «Վալենսիայի» շարքերը համալրել է 2020 թվականի ամռանը։

Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 22 մլն եվրո։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մուսան անցկացրել է 26 հանդիպում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։