Ֆրենկ Լեմպարդը խոսել է Մեյսոն Մաունթի ապագայի մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատասխանել է ակումբում կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ապագայի վերաբերյալ հարցին:

«Նոր պայմանագրի կնքումը իմ գործը չէ: Դա կլինի ակումբի և Մեյսոնի որոշումը, ուստի ես հիմա ոչինչ չեմ ասի:

Կասկած չկա, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: Կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մաունթը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»:

Անգլիացին այս մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը 24-ամյա անգլիացուն գնահատում է 65 միլիոն եվրո։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։