«Վալենսիայի» 20-ամյա կիսապաշտպան Յունուս Մուսան, կարող է կարիերան շարունակել Անգլիական Պրեմիեր Լիգայում։
Ինչպես հայտնի է դարձել Todofichajes-ի լրագրողներին, ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
Մերսիսայդցիները երկար ժամանակ հետևում են այս ֆուտբոլիստի ելույթներին։
Ֆուտբոլիստը «Վալենսիայի» շարքերը համալրել է 2020 թվականի ամռանը։
Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 22 մլն եվրո։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մուսան անցկացրել է 26 հանդիպում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։