Ժուաո Կանսելոն ցանկանում է տեղափոխվել իսպանական գերակումբ

«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի Ժուաո Կանսելոն, ով վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», որոշել է կարիերան շարունակել Իսպանիայում:

Todofichajes-ի լրագրողների  տեղեկություններով՝ 28-ամյա պաշտպանը ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։

Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն նախնական բանակցություններ են վարել։ Գործարքը կարող է ավարտվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Կանսելուն անցկացրել է տասը հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։