Կառլո Անչելոտտի․ «Հույս ունեմ, որ Մարկո Ասենսիոն չի հեռանա թիմից»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հույս ունի, որ հարձակվող Մարկո Ասենսիոն չի հեռանա թիմից։

«Ինձ շատ է դուր գալիս Ասենսիոն։ Կարծում եմ՝ նա շատ է հավանում նաև այլ ակումբներին, բայց ես դեռ հույս ունեմ, որ Ասենսիոն կմնա մեզ հետ»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ 27-ամյա իսպանացու գործող պայմանագիրն ավարտվում է այս ամառ:

Ասենսիոն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։