Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտնել է, որ կարող էր գլխավորել «Նապոլին» 2021 թվականի ամռանը։ Կողմերը բանակցում էին, բայց ի վերջո ղեկավարությունը ընտրություն կատարեց հօգուտ Լուչիանո Սպալետիի։
«Դե Լաուրենտիսը շատ էր ցանկանում ինձ նշանակել «Նապոլիում», բայց ի վերջո ես այլ ընտրություն կատարեցի»,- ասել է Ալեգրին մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ «Յուվենտուսը» զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։