Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հույս ունի, որ հարձակվող Մարկո Ասենսիոն չի հեռանա թիմից։
«Ինձ շատ է դուր գալիս Ասենսիոն։ Կարծում եմ՝ նա շատ է հավանում նաև այլ ակումբներին, բայց ես դեռ հույս ունեմ, որ Ասենսիոն կմնա մեզ հետ»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ 27-ամյա իսպանացու գործող պայմանագիրն ավարտվում է այս ամառ:
Ասենսիոն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։