Լիոնել Մեսսին ծրագրում է հանդիպել «Ալ-Հիլալի» ներկայացուցիչների հետ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին ծրագրում է հանդիպել «Ալ-Հիլալի» ներկայացուցիչների հետ և քննարկել իր տեղափոխությունը սաուդյան ակումբ, հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։

Աղբյուրի համաձայն՝ հանդիպումը պետք է կայանա մայիսի 1-ին։ «Ալ-Հիլալը» մտադիր է Մեսսիին դարձնել ֆուտբոլի  պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին մտերիմ ընկերներին ու ընտանիքին ասել է, որ կընդունի «Ալ-Հիլալի» առաջարկը՝ տարեկան մոտ 400 միլիոն եվրո աշխատավարձով։

Նշենք, որ Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականի ամառից։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: