«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին ծրագրում է հանդիպել «Ալ-Հիլալի» ներկայացուցիչների հետ և քննարկել իր տեղափոխությունը սաուդյան ակումբ, հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։
Աղբյուրի համաձայն՝ հանդիպումը պետք է կայանա մայիսի 1-ին։ «Ալ-Հիլալը» մտադիր է Մեսսիին դարձնել ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին մտերիմ ընկերներին ու ընտանիքին ասել է, որ կընդունի «Ալ-Հիլալի» առաջարկը՝ տարեկան մոտ 400 միլիոն եվրո աշխատավարձով։
Նշենք, որ Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականի ամառից։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: