Դիեգո Սիմեոնե. «Սա այլ «Բարսելոնա» է»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ խոսել է սպասվող հանդիպման մասին։

«Ինձ դուր է գալիս «Բարսելոնան», որը ես տեսնում եմ, նրանք զգալիորեն բարելավել են Չավիի գալուց հետո, սա իսկական «Բարսելոնան» է: Նա հիանալի առաջնություն է անցկացնում և պաշտպանությունում ավելի լավն է դարձել:

Սա պլյուս է, հաշվի առնելով, որ նրաց ոճը միշտ կլինի հարձակվողականը: Պատմականորեն «Բարսելոնան» հարձակվողական ֆուտբոլ էր խաղում հարձակման մեջ իր ֆուտբոլիստների հմտության շնորհիվ:

Իսկ պաշտպանության այս բարելավումները միայն լրացուցիչ արժեք են տալիս Չավիի աշխատանքին»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը: