Պաշտոնական․ Ռոմելու Լուկակուի որակազրկումը չեղարկվել է

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չեղարկել է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի որակազրկումը Իտալիայի գավաթի խաղարկությունում, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ֆեդերացիայի հայտարարության համաձայն՝ Լուկակուի պահվածքը «Յուվենտուսի» հետ խաղում (1:1) պայմանավորված է եղել թուրինյան ակումբի երկրպագուների ռասիստական ​​վերաբերմունքով։ Բելգիացի հարձակվողի որակազրկման վերացումը կոչվում է «ռասիզմի բոլոր ձևերի դեմ պայքարի միջոց»:

Նշենք, որ Լուկակուն թուրինյան ակումբի հետ խաղից հետո հեռացվել է խաղադաշտից։ Հարձակվողը երկրորդ դեղին քարտը ստացավ այն ծեծկռտուքից հետո, որը ծագեց բելգիացու՝ երկրպագուների ժեստի պատճառով։