Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն տրանսֆերային առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից:
AS-ի հավաստմամբ՝ 37-ամյա ֆուտբոլիստին անանուն ակումբն առաջարկել է 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով:
Ընթացիկ մրցաշրջանում Լուկա Մոդրիչը «Ռեալի» կազմում 42 խաղում խփել է 6 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում: