Ֆրանկո Կամոցի. «Որոշ ակումբներ ինձ հարցրել են Էդուարդ Սպերցյանի մասին»

«Սպարտակի» ղեկավարության նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ իտալական ակումբների հետաքրքրության մասին։

«Իտալիայում հետաքրքրություն կա Սպերցյանի նկատմամբ, որոշ ակումբներ ինձ հարցրին նրա մասին: Բայց կարծում եմ, որ այս գործարքը հեշտ չի լինի։ Սպասենք ամռանը»,- Կամոցիի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Այս մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: