Խոսեպ Գվարդիոլան կրկին խոսել է Իլկայ Գյունդողանի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը։

«Մենք դեռ չգիտենք, թե արդյոք Գյունդողանը կմնա մեզ հետ թե ոչ: Բայց նա 100 տոկոսով կենտրոնացած է ներկայի վրա: Ինչ կլինի, կլինի: Նա արժանի է լավագույնին»,- ասել է Գվարդիոլան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա գերմանացին կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: