Լուկա Մոդրիչը շահավետ առաջարկ է ստացել ԱՄԷ-ից

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն տրանսֆերային առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից:

AS-ի հավաստմամբ՝ 37-ամյա ֆուտբոլիստին անանուն ակումբն առաջարկել է 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով:

Ընթացիկ մրցաշրջանում Լուկա Մոդրիչը «Ռեալի» կազմում 42 խաղում խփել է 6 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում: