«Չելսիի» ժամանակավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է մշտապես մնալ ակումբում, հայտնում է լրագրող Դևիդ Օրնշտեյնը
Ավելի վաղ 44-ամյա մասնագետը ժամանակավոր պայմանագիր է կնքել լոնդոնցիների հետ։
«Չելսիի» ղեկավարները շարունակում են բանակցել մշտական թեկնածուներ Յուլիան Նագելսմանի, Լուիս Էնրիկեի և Մաուրիսիո Պոչետինոյի հետ, սակայն Լեմպարդի թեկնածությունը նույնպես դիտարկվում է:
«Չելսին» Լեմպարդի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ: