Ֆրենկ Լեմպարդը կարող է մշտապես մնալ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում

«Չելսիի» ժամանակավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է մշտապես մնալ ակումբում, հայտնում է լրագրող Դևիդ Օրնշտեյնը

Ավելի վաղ 44-ամյա մասնագետը ժամանակավոր պայմանագիր է կնքել լոնդոնցիների հետ։

«Չելսիի» ղեկավարները շարունակում են բանակցել մշտական ​​թեկնածուներ Յուլիան Նագելսմանի, Լուիս Էնրիկեի և Մաուրիսիո Պոչետինոյի հետ, սակայն Լեմպարդի թեկնածությունը նույնպես դիտարկվում է:

«Չելսին» Լեմպարդի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ: