«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, թե ում է համարում լավագույն կիսապաշտպանն աշխարհում:
Լրագրող Ֆերնանդո Պոլոյի խոսքով՝ արգենտինացին խոստովանել է, որ տպավորված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի տաղանդով։
Մեսսին ընդգծել է, որ Պեդրիին համարում է աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը։
20-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում նա 30 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։