«Մանչեսթեր Սիթին» շնորհավորել է Վենսան Կոմպանիին

«Մանչեսթեր Սիթին» շնորհավորել է «Բարնլիի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիին՝ակումբի Պրեմիեր Լիգա վաղաժամ վերադարձի կապակցությամբ:

«Քաղաքաբնակներն» իրենց սոցցանցերում հաղորդագրություն են տարածել.

«Շնորհավորում ենք ձեզ մեծ հաջողության կապակցությամբ»,- ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Վենսան Կոմպանին, 2008-ից 2019 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում» և որպես ավագ դաշտ է դուրս բերել «Մանչեսթեր Սիթիին»: Անցկացրած 265 հանդիպման ընթացքում հեղինակել է 18 գնդակ: