«Լիվերպուլի» կիսապաշտպան Ստեֆան Բայետիչը հայտարարել է, որ այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։
«Ցավոք, ես վնասվածք ստացա, որն ինձ խաղադաշտից դուրս կպահի մրցաշրջանի մնացած հատվածում: Շատ տխուր է ինձ համար այս հրաշալի մրցաշրջանին հրաժեշտ տալը, բայց ես հասկանում եմ, որ սա ֆուտբոլի մի մասն է։ Դա ինձ ավելի ուժեղ կդարձնի ֆիզիկապես և հոգեպես»,- գրել է Բայետիչը սոցցանցերում։
18-ամյա իսպանացին այս մրցաշրջանում իր նորամուտը նշեց մերսիսայդցիների կազմում: Փետրվարին նա դարձավ «Լիվերպուլի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով մեկնարկեց Չեմպիոնների Լիգայում: