Թիերի Անրին կարող է գլխավորել Ֆրանսիայի կանանց ազգային հավաքականը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է, որ «Մոնակոյի» նախկին մարզիչ Թիերի Անրին գլխավորի Ֆրանսիայի կանանց ազգային հավաքականը, հայտնում է L’Equipe-ը։

45-ամյա մասնագետը Կորին Դիակրեին փոխարինելու թեկնածուների թվում է, ով հեռացվել էր Ֆրանսիայի կանանց հավաքականից ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ կոնֆլիկտից հետո։

Մինչև նախորդ տարվա վերջ Անրին Ռոբերտո Մարտինեսի մարզչական շտաբում էր Բելգիայի հավաքականում։ Մինչ այդ ֆրանսիացին ինքնուրույն գլխավորում էր «Մոնրեալն» ու «Մոնակոն»։