«Լիվերպուլի» կիսապաշտպանը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ստեֆան Բայետիչը հայտարարել է, որ այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։

«Ցավոք, ես վնասվածք ստացա, որն ինձ խաղադաշտից դուրս կպահի մրցաշրջանի մնացած հատվածում: Շատ տխուր է ինձ համար այս հրաշալի մրցաշրջանին հրաժեշտ տալը, բայց ես հասկանում եմ, որ սա ֆուտբոլի մի մասն է։ Դա ինձ ավելի ուժեղ կդարձնի ֆիզիկապես և հոգեպես»,- գրել է Բայետիչը սոցցանցերում։

18-ամյա իսպանացին այս մրցաշրջանում իր նորամուտը նշեց մերսիսայդցիների կազմում: Փետրվարին նա դարձավ «Լիվերպուլի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով մեկնարկեց Չեմպիոնների Լիգայում: