«Չելսին» հետաքրքրված չէ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին գնելու հարցում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները ծրագրում են գնել բրազիլացու տրանսֆերը։
Անձամբ ֆուտբոլիստը, չի ցանկանում լքել ակումբը ու մտադիր է ապագայում կարիերան ավարտել ՊՍԺ-ում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։