Թոմաս Տուխել. «Պավարը շատ թերագնահատված ֆուտբոլիստ է»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է պաշտպան Բենժամեն Պավարի մասին իր կարծիքով։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին ամռանը կարող է հեռանալ գերմանական ակումբից։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետի ավարտին թիմի հետ մեկ տարուց քիչ է մնացել:

«Պավարը շատ թերագնահատված ֆուտբոլիստ է, նա կարող է ամենաբարձր մակարդակով հարմարվել նոր պայմաններին:

Նա պաշտպանվում է գերազանց կարգապահությամբ։ Բենժամենը բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Ես աջակցում եմ նրան»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընթացիկ մրցաշրջանում Պավարդը Բունդեսլիգայում խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։