Կլաուդիո Մարկիզիո. «Հուսով եմ՝ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կկարողանան հարթել ֆուտբոլում առկա խնդիրները»

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Կլաուդիո Մարկիզիոն մեկնաբանել է թուրինյան թիմին ֆինանսական խարդախության համար 15 միավորից զրկելու որոշումը։

«Ինձ համար մրցաշրջանի միջնամասում նման պատիժ նշանակելը սխալ է, քանի որ առջևում դեռ շատ հանդիպումներ կան։

Պետք էր սպասել մեկ տարի և տեսնել, թե ինչ կստացվի դրանից: Հուսով եմ՝ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կկարողանան հարթել ֆուտբոլում առկա խնդիրները»,- ասել է Կլաուդիոն: