Լոնդոնյան գրանդը հրաժարվել է Նեյմարի տրանսֆերից

«Չելսին» հետաքրքրված չէ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին գնելու հարցում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները ծրագրում են գնել բրազիլացու տրանսֆերը։

Անձամբ ֆուտբոլիստը, չի ցանկանում լքել ակումբը ու մտադիր է ապագայում կարիերան ավարտել ՊՍԺ-ում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։