Լիոնել Մեսսիի ավագ եղբայր. «Իսպանացիները դավաճաններ են»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ավագ եղբայրը՝ Մատիաս Մեսսին, խոսել է արգենտինացի ֆուտբոլիստի «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին՝ քննադատելով ակումբի նախագահ Ժոան Լապորտային։

«Ես մի հոդված տեսա կատալոնական մամուլում, որտեղ ասվում է. «Մեսսին պետք է վերադառնա «Բարսելոնա»: Ես  հոդվածը մակագրեցի այսպես.

«Մենք չենք պատրաստվում վերադառնալ, իսկ եթե վերադառնանք, կվռնդենք Ժոան Լապորտային, ով անշնորհակալ է:

Ինձ համար «Բարսելոնան» հայտնի դարձավ Մեսսիի շնորհիվ։ Նախկինում ավելի հայտնի էր Մադրիդի «Ռեալը»։

Նրանք, ովքեր կարող են գնալ Բարսելոնա և այցելել ակումբի թանգարան, կտեսնեն, որ Բարսելոնայի թանգարանը Մեսսին է: Կատալոնացիները դավաճաններ են.

Մարդիկ պետք է գնային հանրահավաքի, որպեսզի Լապորտան հեռանար, իսկ Մեսսին մնար։ Իսպանացիները դավաճաններ են»,- Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ ասել է Մեսսիի եղբայրը: