Բենժամին Պավարի գործակալը բանակցում է «Բարսելոնայի» հետ

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարի գործակալը բանակցել է «Բարսելոնայի» հետ, հայտնում է Kicker-ը։

Պավարը, ով նոմինալ աջ պաշտպան է, նախընտրում է խաղալ պաշտպանության կենտրոնում։ Աղբյուրի համաձայն, դա կարող է խնդիր լինել տրանսֆերի համար, քանի որ կատալոնացիները մտադիր են աջ եզրում հանդես եկող ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել:

Ֆրանսիացին «Բավարիայում» խաղում է 2019 թվականից: 26-ամյա աջ պաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է 140 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: