ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ավագ եղբայրը՝ Մատիաս Մեսսին, խոսել է արգենտինացի ֆուտբոլիստի «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին՝ քննադատելով ակումբի նախագահ Ժոան Լապորտային։
«Ես մի հոդված տեսա կատալոնական մամուլում, որտեղ ասվում է. «Մեսսին պետք է վերադառնա «Բարսելոնա»: Ես հոդվածը մակագրեցի այսպես.
«Մենք չենք պատրաստվում վերադառնալ, իսկ եթե վերադառնանք, կվռնդենք Ժոան Լապորտային, ով անշնորհակալ է:
Ինձ համար «Բարսելոնան» հայտնի դարձավ Մեսսիի շնորհիվ։ Նախկինում ավելի հայտնի էր Մադրիդի «Ռեալը»։
Նրանք, ովքեր կարող են գնալ Բարսելոնա և այցելել ակումբի թանգարան, կտեսնեն, որ Բարսելոնայի թանգարանը Մեսսին է: Կատալոնացիները դավաճաններ են.
Մարդիկ պետք է գնային հանրահավաքի, որպեսզի Լապորտան հեռանար, իսկ Մեսսին մնար։ Իսպանացիները դավաճաններ են»,- Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ ասել է Մեսսիի եղբայրը: