Վարդան Մինասյանը՝ Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին. «Ժամանակն է տեղափոխվել ավելի ուժեղ առաջնություն»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական տեղափոխությունը հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն»:

«Կարծում եմ, որ Սպերցյանն այս պահին պատրաստ է Եվրոպա տեղափոխությանը: Նա 22 տարեկան է, և ճիշտ ժամանակն է տեղափոխվել ավելի ուժեղ առաջնություն:

ՊՍՎ-ն լավ տարբերակ է: Նիդերլանդներում միջին մակարդակի առաջնություն է, չի համարվում թոփ-5, սակայն ունեն շատ լավ շուկա, որտեղից ֆուտբոլիստերը տեղափոխվում են ուժեղ առաջնություններ: Նրա խաղաոճը համապատասխանում է հոլանդական դպրոցին, ամեն բան լավ կլինի:

Էդուարդը պետք է տեղափոխվի այնպիսի ակումբ, որտեղ կկարողանա խաղային պրակտիկա ստանալ, այլ ոչ թե նստել պահեստայինների նստարանին: Ֆուտբոլիստը պետք է խաղա, այնպես որ, ավելի լավ է քայլ առ քայլ առաջ կատարել, այլ ոչ թե տեղափոխվել ուժեղ առաջնություն:

Նիդերլանդների առաջնությունը հարմար է նրանով, որ թոփ-5 լիգաների ուշադրության կենտրոնում է: Հիմա ավելի լավ է Սպերցյանն այնտեղ տեղափոխվի, իսկ հետո ամեն բան կախված է իրենից:

Եթե նայենք Հենրիխ Մխիթարյանի կարիերային, ապա կտեսնենք, որ նա նույնպես քայլ առ քայլ առաջ է շարժվել և տեղափոխվել ավելի ուժեղ ակումբներ: Այդպես ավելի ճիշտ կլինի, խնդիրներ չեն առաջանա:

Չեմ ցանկանում համեմատել Սպերցյանին ու Մխիթարյանին, քանի որ իրավիճակները կարող են տարբեր լինել: Բայց այն, որ Էդուարդը որակյալ ֆուտբոլիստ է՝ հաստատ է: Նա կարող է դառնալ Հայաստանի հավաքականի առաջատարը: Սպերցյանը ներուժ ունի, իսկ ֆուտբոլիստի աճը կախված է ոչ միայն տաղանդից»,- Վարդան Մինասյանի խոսքը մեջբերում է Metaratings-ը: